Foto

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 6-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից,  հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի արտաքին քաղաքական խնդիրները կատարելու նպատակով Արցախի ԱԳՆ և ՀՅԴ կառույցների միջև համագործակցության վերաբերող մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կիսվել է Արցախի Հանրապետության պատվիրակության Ավստրալիա կատարած վերջին այցի արդյունքներով և բարձր է գնահատել Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ներդրումը դրա կազմակերպման գործում:

Կարծիքներ են փոխանակվել նաև Արցախում ընթացիկ գործընթացների վերաբերյալ` արտաքին քաղաքականության օրակարգում դրանց հնարավոր ազդեցության համատեքստում:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն»  խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: