Foto

Գիտնականները գտել են Ալցհայմերի հիվանդությունն արյան անալիզով հայտնաբերելու եղանակը

Ամերիկացի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության որոշման նոր եղանակ են գտել դրա ախտանիշերի ի հայտ գալուց դեռ շատ առաջ: Այժմ մարդու օրգանիզում տեղի ունեցող վաղ փոոխությունները հայտնաբերելուն կօգնի արյան հասարակ անալիզը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph թերթը:

Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները կատարել են հետազոտություն, որին մասնակցել Է 50-ից բարձր տարիքի ավելի քան 150 մարդ: Ըստ որում միայն 10 կամավորներ են ունեցել առողջության որոշակի խնդիրներ: Ալցհայմերի հիվանդության ստույգ պատճառները մինչ օրս լիովին հայտնի չեն: Սակայն գիտնականները հիշեցնում են, որ հիվանդության առաջին նշանների, ինչպիսիք են գիտակցության խառնաշփոթությունը եւ հիշողության խանգարումները, առաջացումից մոտավորապես 20 տարի առաջ գլխուղեղում կուտակվում են վտանգավոր բետա-ամիլոիդային սպիտակուցներ: Հենց դրանք Էլ համարվում են հիվանդության զարգացման գլխավոր աղբյուրը: Փորձագետներն ուսումնասիրել են փորձարկվողների արյան անալիզները եւ հայտնաբերել, որ, երբ արյան մեջ ամիլոիդի որոշակի մակարդակը զուգակցվում Է Ալցհայմերի հիվանդության ռիսկի երկու այլ հիմնական գործոնների հետ, ներառյալ տարիքը եւ APOE4 ծագումնաբանական տարբերակի առկայությունը, այդ հիվանդությունը կարելի Է ախտորոշել վաղօրոք: Ընդ որում թեստի ճշգրտությունը կազմում Է գրեթե 94 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: