Foto

Ստավրոպոլում ավտովթարից 5 մարդ է զոհվել

Այսօր, օգոստոսի 2-ին, Ստավրոպոլի երկրամասում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, 19-ը ստացել են տարբեր վնասվածքներ:

TACC-ի հաղորդմամբ՝ տուժածներից 15-ը հոսպիտալացվել են, որոնցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածներից 3-ը երեխաներ են, հայտնել է երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը: