Foto

Յուվենթուսն ու Մանչեսթեր Յունայթեդը փոխանակվում են առաջատար հարձակվողներով

Յուվենթուս և Մանչեսթեր Յունայթեդ ակումբները համաձայնության են եկել խաղացողների փոխանակության հարցում, հայտնում է Sky Sports-ը: Ըստ կայքի տեղեկությունների՝ Մանչեսթեր Յունայթեդի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն կտեղափոխվի Յուվենթուս, իսկ հակառակ ուղղությամբ կգնա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։
Առայժմ հայտնի չէ արդյոք զուտ փոխանակում կլինի, թե Մանչեսթեր Յունայթեդը լրացուցիչ գումար կվճարի Յուվենթուսին: