Foto

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հուլիսի 27-ին ԱդրբեջանիԹարթառի շրջանի զորամասերից մեկում ծառայող 44-ամյա Զաուր Ռամիզ օղլու Խասմամմեդովը (Zaur Ramiz oğlu Xasməmmədov) սրտի կաթվածից մահացել է։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը։ Զինծառայողը հուղարկավորվել է հուլիսի 29-ին, Ուջարի շրջանի Գազգումլախ գյուղում։

Այս գյուղի ՏԻՄ ներկայացուցիչ Մեհման Մամմեդովը «Մեյդան»-ին հայտնել է, որ զինծառայողը սրտի խնդիրներ է ունեցել։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 24 կորստի մասին։

Աղբյուրը՝ razm.info