Foto

Գաբրիել Սարգսյանը Դանիայի մրցաշարի առաջատարներից մեկն է

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը մրցեց Դանիայից Հանսեն Բերգի հետ և հաղթանակով ավարտեց պարտիան:
Այժմ հայ գրոսմայստերն ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակի երեք առաջատարներից է: