Foto

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են։

Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր.

«1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»:

Օզարասլանին իր ռասիստական գրառման համար դատապարտել էին ոչ միայն ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, այլ անգամ՝ իր որոշ կուսակիցներ։

Հայտնի է դարձել, որ նրա արած գրառումն այժմ ներկայացվել է կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանը։ Նախաձեռնողը եղել է ԱԶԿ-ի նահանգային գրասենյակի ղեկավար Մեհմեթ Էլլիբեշը։ Թե երբ պետք է տեղի ունենա կուսակցական կարգապահական խորհրդի նիստը, առայժ հայտնի չէ։