Foto

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակացության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու կասկածանքով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից: Օկրուաշվիլիի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում: