Foto

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելում է Լոռու մարզ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ:

Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կայցելի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ: