Foto

Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 24-ը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։

Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ Այդ ընթացքում կապ է հաստատվել դատախազի հետ՝ ճշտելու համար նոր նիստ նշանակելու օրն ու ժամը, որպեզի նա ներկա կլինի։ Քննարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ նիստին ներկա լինելու ժամը։ Ըստ այդմ՝ սույն գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։