Foto

Կան բոլոր հիմքերը ԲԴԽ անդամ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու համար. Բեքմեզյան

Բարձրագույն դատական խորհուրդն ունի բոլոր հիմքերը դադարեցնելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքում ընթացող Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Բարձրագույն  դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը: ԲԴԽ անդամը նաև անհրաժեշտ է համարում խորհրդի կողմից վերջնական դիրքորոշման հայտնումը նման իրավիճակներում` բարձրագույն դատական խորհուրդ անդամներ ներգրավելու և նրանց կողմից ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու առումով:

«Եթե նա իր պաշտոնը ստանձնել է 2018 թվականի նոյեմբերի 8-ից, ապա ինչու տիկին Տավարացյանը մինչև այժմ որևէ անգամ ներկա չի եղել Բարձրագույն խորհրդի նիստերին: Սա շատ կարևոր հարց է, քանի որ օրենսգիրքը հստակ սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում և առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում»,- ասաց Բեքմեզյանը:

Հղում անելով Դատական օրենսգրքին՝ Բեքմեզյանն ասաց, որ անդամը կարող է չմասնակցել տարբեր հանգամանքներով Բարձրագույն դատական խորհրդի նիստերին, բայց դրանք պետք է լինեն կամ հիմնավորված, կամ չհիմնավորված:

«Օրենքը հստակ սահմանում է, որ եթե անդամը չի մասնակցում առանց հիմքի Դատական խորհրդի նիստերին և չի ներկայացնում որևէ պատճառաբանություն, ուրեմն այդ անդամի լիազորությունները պետք է դադարեցվեն»,- ընդգծեց նա:

Ներկայացնելով Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը՝ ԲԴԽ անդամը նշեց, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ի դատավորների ընդհանուր ժողովի նիստում ընտրվելով  ԲԴԽ անդամ՝ հրաժարվել է երդվել որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ և ներկայացրել է իր հրաժարականը

«Փաստ եմ, որ տիկին Տավարացյանն ունեցել է երդվելու հնարավորություն: Դրանից հետո տիկին Տավարացյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին իր հրաժարականը ընդունելու պահանջով: Ենթադրում եմ, որ  Բարձրագույն դատական խորհրդի համար անհասկանալի է եղել նման պահանջի ներկայացումը, քանի որ, ըստ էության, տիկին Տավարացյանն արդեն իսկ հրաժարվել էր երդվելու իր իրավունքից դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի կայացրել տիկին Տավարացյանի դիմումի հետ կապված: Ընդամենը խորհրդի նախագահի գրությամբ  նշվել է՝ քանի որ տիկին Տավարացյանը չի երդվել, Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ անել չի կարող»,- եզրափակեց Բեքմեզյանը: