Foto

Մուհամադ Ջավադ Զարիֆ․Իրանը կպաշտպանի իր տարածքը

Իրանը «երբեք պատերազմ չի սկսի», բայց «կպաշտպանի իր տարածքը» ագրեսիայի ցանկացած ակտից։ Այս մասին CNN-ի հարցազրույցում ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն տնտեսական պատերազմ է վարում Իրանի քաղաքացիական բակչության դեմ։ «Հիմա պատերազմ է ընթանում։ Դա տնտեսական պատերազմ է Իրանի դեմ, որն ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ տնտեսական պատերազմը հպարտության առիթ չի տալիս, որովհետեւ ռազմական դիմակայության ժամանակ քաղաքացիական անձինք կարող են դառնալ պատահական զոհ, բայց տնտեսական պատերազմում քաղաքացիական անձինք հիմնական թիրախն են։ Մենք պաշտպանում ենք մեր տարածքը»։