Foto

Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին

Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. այս մասն Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ վիրավորի մասին:

«Հայկական զորքերի կողմից որևէ կրակոց չի արձակվել, դա ապատեղեկատվություն է»,- շեշտեց Հովհաննիսյանը: