Foto

ԵՏՄ-ում պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

ԵՏՀ կոլեգիան հավանություն է տվել ԵՏՄ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհրդի վերաբերյալ համաձայնագրի նախագծին:
Փաստաթուղթը մշակվել է Միության պայմանագրի դրույթների հիման վրա: Այն սահմանում է, որ փոխարժեքային քաղաքականությունը համակարգվում է առանձին մարմնի կողմից, որի կազմի մեջ են մտնում Միության ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարները: Այս մասին հայտնեցին ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Համաձայնագրի նախագծում նշված են Խորհրդի խնդիրները, գործառույթները, կազմը և լիազորությունները, ինչպես նաև հաստատվել է որոշումների ընդունման կարգը և ընթացակարգը:
Խորհրդի խնդիրների թվում են ազգային (կենտրոնական) բանկերի միջև փոխարժեքային քաղաքականության հարցերի շուրջ համագործակցության զարգացումը և խորացումը, խոցելիության և արտաքին ցնցումների պոտենցիալ աղբյուրների նույնականացումը, որոնք կարող են ներքին արժութային շուկայում անկայունության և ազգային արժույթների փոխարժեքների փոխադարձ տատանումների ավելացման պատճառ դառնալ և այլն:
Փաստաթուղթը ուղարկվելու է Միության երկրներ ներպետական համաձայնեցմանն համար:
ԵՏՀ կոլեգիան որոշել է 2 տարով 0-ից մինչև 5 տոկոս բարձրացնել ներմուծման մաքսատուրքը բետոնախառնիչների և լուծույթախառնիչների առանձին տեսակների համար:
Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության առաջարկի քննարկման արդյունքներով: Այն ուղղված է Միության երկրներում կենցաղային բետոնախառնիչների և լուծույթախառնիչների արտադրողների շահերի պաշտպանությանը և աջակցությանը:
ԵՏՀ կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության նորմատիվա-տեղեկատվական ինֆորմացիայի ձևավորման և կատարելագործման միջոցառումների 2019-2020 թվականների ծրագիրը։
Նախատեսվում է մշակել և հաստատել հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտների դասիչներն ու տեղեկատուները, սահմանել առանձին միջազգային տեղեկատուների և դասիչների վարման և տեղայնացված տարբերակների կիրառման կարգը, ինչպես նաև մշակել անհրաժեշտ մեթոդաբանական փաստաթղթերը։
Ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում ԵՏՄ միասնական նորմատիվա-տեղեկատվական ինֆորմացիայի ռեսուրսների կազմում կներառվեն ավելի քան երեսուն տեղեկատուներ և դասիչներ։