Foto

Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Ֆեդերերին

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տղամարդկանց մենախաղի չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է:

Տղամարդկանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը և սերբ Նովակ Ջոկովիչը: Իսկական համառ, անզիջում պայքարը ձգվեց 4 ժամ 55 րոպե: Չեմպիոնը որոշվեց  թայ-բրեյքում, որտեղ ուժեղ էր Ջոկովիչը:

Սերբը մինչ այս Ուիմբլդոնի մրցաշարում հաղթել էր չորս անգամ` 2011, 2014, 2015, 2018 թվականներին: Դրանցից երկուսում՝ 2014, 2015 թվականների եզրափակիչներում, նա հաղթել է հենց  Ֆեդերերին: