Foto

Ա․Թաթոյան․Պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ

Խաչատրյան քույրերի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Արման Թաթոյանը Տատյանա Մոսկալկովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան քույրերի հետ կապված փոխանցել համապատասխան տեղեկություններ, հանրության, այդ թվում՝ իրավապաշտպանների մտահոգությունները, որպեսզի գործում առկա մյուս տվյալների հետ ուսումնասիրի և քայլեր ձեռնարկի իր իրավասության շրջանակում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվող Խաչատրյան քույրերը մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով: