Foto

Նեյմարին կփոխանակե՞ն երեք ֆուտբոլիստների հետ

Armsport.am-ը գրում է․

Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը պատմել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին:

«Մեզ հայտնի է, որ «Բարսելոնան» ՊՍԺ-ին գումարային առաջարկ չի արել։ Կատալոնացիները պատրաստ են փոխանակել հետևյալ չորս ֆուտբոլիստներից երեքին՝ Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Սամուել Ումտիտի կամ Նելսոն Սեմեդու», - ասել է լրագրողը։

Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ 2017-ին ՊՍԺ-ն բրազիլացուն ձեռք էր բերել 222 միլիոն եվրոյով։