Foto

Ռուբեն Ռուբինյան․ Ներկայացվել է Հայաստանի միջազգային օրակարգը՝ կիզակետում լինելով Արցախյան հակամարտությունը հարցը

«Այն ինչ կներկայացանեմ, դա վերաբերում է նաև երկու ընդդիմադիր խմբակցություններին, որովհետև չնայած խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուն մեծամասնությունն է, բայց այնուամենայնիվ ընդդիմությունը ևս ներգրավված է ամբողջ անցուդարձին և պետք է ասեմ, որ համագործակցությունը եղել է շատ կառուցողական և դրական։ Խորհրդարանական դիվանագիտությունն այս նստաշրջանում եղել է շատ ակտիվ, եղել են ԱԺ պատվիրակության այցեր եվրոպական մի շարք երկրներ։ Սպասվում է ԱԺ նախագահի այցը ԱՄՆ։ Բոլոր մեր շփուների ընթացքում գործընկերներին ներկայացվել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և բնականաբար Հայաստանի միջազգային օրակարգը՝կիզակետում լինելով Արցախյան հակամարտությունը և Ցեղասպանության ճանաչման հարցերը »,- Vesti.am-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ ակտիվ աշխատանք են սկսել նաև բարեկամական խմբերը, եղել է բարեկամական այց Չինաստան։

«Հայաստան են ժամանել Չեխիայի մեր գործընկերները։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ունեցել է նիստ Ռուսաստանի Դաշնային խորհրդի համապատասխան հանձնաժողովի հետ։ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ ընդգրված են այնտեղի քաղաքական խմբերում և ըստ էության մեզ հաջողվել է ընդդիմության հետ միասին ներկայացուցիչ ունենալ բոլոր մեծ քաղաքական խմբերում, ինչը ևս նախադրյալ է ապագա հաջողությունների համար»,- հավելեց Ռուբինյանը։