Foto

Բաբկեն Թունյան․ Գործադիրը խնդիրներն ու լուծումներն ավելի շուտ է տեսնում

«Ունեցել ենք 17 նիստ և այդ նիստերի օրակարգում ընդգրկված է եղել 69 նախագիծ, որից 50-ը ամբողւությամբ ընդունվել են, 14 նախագիծ շրջանառության մեջ է գտնվում , իսկ 5-ը առաջին ընթերցմամբ են ընդունվել»,- Vesti.am-ի տեղեկացմամբ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա նշեց, որ ունեցել են նաև մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ։

«Նշեմ , որ 50 նախագծերից երկուսը միջազգային համաձայնագրեր են։ այս թվեցից բացի մի կարևոր դիտարկում անեմ , որ այս հարաբերակցությունը շատ պայմանական է, այսինքն նախկինում եղել են խոսակցություններ, թե ինչու են նախագծերիմեծ մասը գալիս կառավարությունից և ոչ թե ԱԺ-ից, դա բնական է այսպես միշտ եղել է ու պետք է լինի։ Գործադիրը խնդիրներն ու լուծումներն ավելի շուտ է տեսնում, քան պատգամավորները։ Մենք կառավարության հետ հասցրել ենք արդեն ձևավորել նոր աշխատանքի մեխանիզմ, որտեղ բոորնախագծերը կլինեն համատեղ, մենք մի գծի մեջ ենք ու մի թիմ ենք ներկայացնում ու մեր մեջ մրցակցության հարց չէ, այլ փոխլրացման հարց է»։

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ ընդդիմության հետ աշխատանքները նույնպես եղել են շատ կառուցողական։