Foto

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կառուցվող նոր էլեկտրակայանի շինարարության մեկնարկի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման վրա ներդրվում է 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։