Foto

Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները

Հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Դեսպանը կոնգրեսականին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին։
Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում: