Foto

Դոնալդ Տուսկ․ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո կառավարությունում հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես` արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահների մտավախությունն են կիսում վերջին զոհերի վերաբերյալ առաջնագծի երկայնքով, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ:

«Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու համար միջավայրը, որը նպաստավոր կլինի խաղաղության, իրական բանակցությունների համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին»,-ասաց նա:

Դոնալդ Տուսկը նշեց, որ Եվրամիությունը շարունակում է լիաթոք օժանդակել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և շեշտադրությանը` արդար և տևական հանգուցալուծում գտնել՝ ելնելով հիմնական սկզբունքների, այսինքն՝ իրավական ակտերի վրա:

«Եվրամիությունը սատարում է խաղաղության կառուցման գործողություններին և պատրաստ է սատարել միջոցներին` ի նախապատրաստումն ժողովրդների խաղաղության»,-ասաց նա: