Foto

Արմեն Խաչատրյան․ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում խմորումներ են գնում․ներկա պահին գործադուլ է

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց այն մասին, որ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում խմորումներ են գնում։ «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրեմ այն խնդրի վրա, որ արդեն մի քանի օր է Ագարակում խմորումներ են գնում, կապված Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Այս պահի դրությամբ այնտեղ գործադուլ է, մենք այնտեղ ունենք հազարից ավելի աշխատակից։ Ագարակի և Մեղրիի բնակիչները, որոնք մաս են կազմում աշխատավորության գտնում են, որ կոպտորեն խախտվել է իրենց իրավունքները, աշխատանքային իրավունքները չեն պահպանվել և սոցիալական ապահովության մի շարք խնդիրներ են առաջ բերում։ Նշվածից ելնելով առաջարկում եմ կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Ես վաղը մեկնելու եմ Մեղրի, և եթե հնարավոր է իրավասու պաշտոնատար անձինք թող միանան ինձ գնանք տեղում ծանոթանանք և փորձենք լուծումներ տանք այդ հարցին»։

Vesti.am-ի տեղեկացմամբ՝ Արմեն Խաչատրյանը նաև նշեց, որ քաղաքացիները պահանջում են տարիներ առաջ արտաժամյան աշխատանքի դիմաց չվճարված գումներները։