Foto

Էրիկ Գրիգորյան․ Այսօրվանից մտածեք վառելափայտին փոխարինող այլ էնեգակիրների մասին

ԱԺ-ն այսօր շարունակում է իր աշխատանքները և քննարկում են Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր ապօրինի անտառհատումների պատժաչափերի խստացմանը։ Հիմնական զեկուցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց․« Փոփոխություններ որպես այդպիսին չեն եղել տեխնիկակական բնույթի իրավական ձևակերպման հետ կապված այլ առաջարկներ չեն եղել, այնպես որ առաջարկում եմ ընդունել նախագիծը»։
Vesti.am-ի տեղեկացմամբ՝ եզրափակիչ ելույթի ժամանակ Գրիգորյանն ավելացրեց․ « Եվս մեկ անգամ կարևորելով այս փաթեթը կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ այսօրվանից արդեն փորձեն գտնեն այլընտրանքային էներգակիրների օգտագործման ուղիներ, ինչպես նաև կոչ անել մեր գործարար հատվածին, որպեսզի գտնեն այլընտրանքային աղբյուրներ ՀՀ քաղաքացիների համար։ Ուզում եմ տեղեկացնեմ , որ սա մեկանգամյա բնույթ կրող խստացումներ չեն և սա շարունակվելու է այսուհետ տարիների ընթացքում։ Այնպես, որ  այսօրվանից մտածեք վառելափայտին փոխարինող այլ էնեգակիրների մասին»։