Foto

ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպորտում ատելության դրսեւորումների հարցով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Համաեվրոպական օրակարգով հանդես գալու և ԵԽԽՎ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հարթակ չդարձնելու մասին հայտարարությունը միանշանակ չընդունվեց բոլոր նրանց կողմից, ովքեր միջազգային տարբեր հարթակներն ընկալում են միայն Ադրբեջանի հետ «մենամարտի» համատեքստում։
ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիարակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ բացի Ժնևի կոնվենցիայի հետ կապված բանաձևից, Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաև մեկ այլ գրավոր առաջարկ՝ սպորտում ատելության դրսևորումների առնչությամբ, որը մասնավորապես վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու դեպքին։
Շեշտվել է, որ սպորտը մարդկանց միջև կապերի զարգացումն է, տարբեր ծագում ունեցող մարդկանց ներգրավումը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականության խթանումը, հետևաբար խտրական գաղափարները չպետք է տեղ գնեն այդ ոլորտում: Բանաձևն ընդունվել է ի գիտություն»։