Foto

Ադրբեջանական զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 2 զինծառայող

Ադրբեջանի զինված ուժերի զորամասներից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել՝ 1 զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ զինծառայողի ձեռքից վայր է ընկել տանկային արկի լիցքը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Մահացած զինծառայողներից մեկը ենթասպա է, մյուսը՝ կրտսեր սերժանտ: Վիրավոր ենթասպայի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում: