Foto

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը Ունիվերսիադայի եզրափակչում է

Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:  Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է: