Foto

Ռոբերտ Արզումանյանը մարզչական C կարգի արտոնագիր է ստացել

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այն 28 մասնագետներից մեկն է, որը հաջողությամբ ավարտել է ՀՖՖ-ի կողմից կազմակերպված մարզչական C արտոնագրի դասընթացն ու արտոնագիր ստացել:

Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել.

«Ցանկանում եմ իմ խորը երախտիքը հայտնել Խինես Մելենդեսին, Անտոնիո Ֆլորեսին և Ռուբեն Լեսկանոյին հայ մարզիչներին կրթելու հարցում այսքան հիանալի աշխատանք կատարելու և հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:

Շնորհակալություն նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու և այս եզակի հնարավորությունն ընձեռելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն թարգմանիչներին մեր հաղորդակցությունը հնարավոր դարձնելու և ծրագրի ամեն քայլում մեզ օգնելու պատրաստակամության համար»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում: