Foto

Բրազիլիան հաղթեց Արգենտինային և Copa America-ի եզրափակչում է

Ֆուտբոլի Copa America-ի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը Բրազիլիան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելու Օրիզոնտե քաղաքում կայացած կիսաեզրափակչի Բրազիլիա-Արգենտինա խաղում առավելությունը բրազիլացիների կողմն էր: Գաբրիել Ժեզուսի և Ռոբերտո Ֆիրմինոյի երկու գոլերի շնորհիվ Արգենտինան պարտվեց 2:0 հաշվով: Բրազիլաին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլի-Պերու զույգի հաղթողի հետ:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։