Foto

Հայազգի չեմպիոնը Գերմանիայից

 Budox Europa ակումբի կազմակերպած Եվրոպայի առաջնությունում մեր հայազգի 27- ամյա բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը փայլուն հաղթանակ է գրանցել`տոնելով Գերմանիայում իր արդեն 6-րդ հաղթանակը:

Օրերս Գերմանիայի Nienburg քաղաքում կայացել է  Budox Europa ակումբի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտը, որում մեր հայրենակից, գերմանաբնակ Տիգրան Բարեղամյանը (61կգ) տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել հակառակորդ` ուկրաինացի Վալիդ Բրոքսի (65կգ քաշ) նկատմամբ  և արժանացել 1-ին տեղին:

Չեմպիոն դարձած բռնցքամարտիկն այս սպորտաձևով զբաղվում է ավելի քան 18 տարի.  2015-ից` Գերմանիայում արդեն իսկ պրոֆեսիոնալ:

Սեպտեմբերի 6-ին Տիգրանը մասնակցելու է Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնությանը:

Հ.Գ. Բռնցքամարտիկն իր այս հաղթանակը նվիրում է հոր հիշատակին: