Foto

Եվրասիական տնտեսական միության ընդլայնում առայժմ չի պլանավորվում. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության ընդլայնում՝ մասնակից նոր երկրների ներգրավմամբ, չի պլանավորվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք այժմ օրակարգում նման հարց չունենք: Մեր ինտեգրացիայի զարգացման ներկա փուլում մենք պետք Է այն խորացնենք, այլ ոչ թե ընդլայնենք: Հանենք խոչընդոտները, սահմանափակումները, բացառումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն: Այդժամ մեր միության գրավչությունը բազմակի կմեծանա: Ուստի պետությունների ղեկավարները մեր առջեւ ահա այդ խնդիրն են դրել: Այժմ ավելի ճիշտ Է աճել՝ խորանալով, քան ընդլայնվելով»,- նշել Է նա: