Foto

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում հունիսի 25-ին կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների և նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով: