Foto

«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ

«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել Է հսկողությունը Վրաստանից Ռուսաստանի տարածք ներկրվող ալկոհոլային արտադրանքի որակի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդվում Է գերատեսչության կայքում: 
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նաեւ նշում Է, որ վրացական ալկոհոլային արտադրանքի կանոնավոր հսկողության դինամիկայում նկատվում Է արտադրանքի որակի վատացում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: