Foto

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում բողոքի ցույցերից հետո հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է իշխող Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
«Կայացված որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ», – ասել է Կալաձեն:
Այսօր իշխող կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել, որի ժամանակ քննարկվել են երեկ երեկոյան և գիշերը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը: