Foto

Բախտաձեն հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու

Վրաստանի խորհրդարանի շենքի առջև զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար:Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտնում է Tert.am-ը:
«Մեր խնդիրն է շտկել իրավիճակը, թուլացնել լարվածությունը: Միջազգային հանրությունը և դիվանագիտական ողջ կորպուսը լիարժեք տեղյակ են, թե ինչպես են զարգացել իրադարձությունները: Մենք խոստանում ենք հասարակությանը, որ այդ մարդիկ ստիպված կլինեն պատասխան տալ անկարգությունների և երկրում իրավիճակն ապակայունացնելու համար:
Մենք ուզում ենք ևս մեկ անգամ մեր քաղաքացիներին հանդարտության կոչ անել: Կառավարությունը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և կվերականգնի հասարակական կարգը», - ասել է Վրաստանի վարչապետը՝ կատարվածում մեղադրելով «ապակառուցողական քաղաքական ուժերին»: