Foto

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

Արտաքին գործերի նախարարները   ներկայացրել են իրենց դիրքորոշումը և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների  առաջարկված մարդասիրական  և անվտագության միջոցառումների իրականացման առնչությամբ։ 

Ափսոսանքով ընդգծելով վերջին կորուստների մասին՝ համանախագահները կողմերին կոչ են արել  ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։ Համանախագահները կողմերին  կոչ են արել  վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: