Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ռուս պատգամավորների պատվիրակությանը վրացի ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել՝ վանկարկելով «Ռուսաստան՝ օկուպանտ»: Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը:
Վեհաժողովին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը, որը աննորմալ իրավիճակի պատճառով նույնպես լքել է դահլիճը:
Իր ֆեյսբուքյան էջում Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել միջադեպից: