Foto

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում է կայացրել մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի՝ նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատարանի աշխատակազմից։
Դատարանն այսպիսով ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Նշենք, որ Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի՝ ապրիլի 15-ին կայացված որոշման դեմ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը: