Foto

Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ և հափշտակել զովացուցիչ ընպելիքներ և արևածաղիկ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերևույթ կատարել է նաև այլ գողություններ ևս: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության և գողության փորձի ևս 6 դրվագ:
Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 21։10-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, բացելով Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ և հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։

Մանրամասները՝ Քննչական Կոմիտեի կայքում։