Foto

Քոչարյանի գործով դատավորը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։
Խուդոյանը հայտարարել էր, որ իր միջնորդությունը կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ. երեկ դատավորն արգելել էր պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվեց։
Խուդոյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշեց, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Նշենք, որ դատարանը շարունակում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։