Foto

Երևանը, Շիրակն ու Արագածոտնը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերը սեպտեմբեր ամսից կանցնեն համընդհանուր ներառական կրթության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հետզհետե տարբեր մարզերում քայլ առ քայլ անցնում ենք համընդհանուր ներառման: Անցած տարի Արմավիրի մարզում ենք անցումը կատարել: Ներառական կրթությունը մեր քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառման»,- ասաց Հարությունյանը: