Foto

Եթե Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը բացասական լինի, կդադարեցվեն աշխատանքները. նախարար

Ամուլսարի համար պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեում է։ Այս մասին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովներում 2018թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Էրիկ Գրիգորյանն ավելացրեց, որ Քննչական կոիտեն է պատվիրել փորձաքննությունը` հարուցված քրեական գործի շրջանակներում.

«Եթե այն կլինի բացասական ու կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, ապա ՀՀ կառավարությունն իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն », - ասաց Շրջակա միջավայրի նախարարը։

Աղբյուր` Փաստինֆո