Foto

Արգելվել է Ադրբեջանից 36,5 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստան

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Ստավրոպոլի երկրամասի և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության հարցերով վարչությունն արգելել է Ադրբեջանից 36,5 տոննա լոլիկի ներկրումը Ռուսաստան:Ծառայության մասնագետների անցկացրած ստուգման ժամանակ լոլիկի երկու խմբաքանակներում հայտնաբերվել է կարանտինային օբյեկտ՝ լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absohuta (Povolny):
Ցեցի առկայությունը հաստատել են լաբորատոր փորձաքննության արդյունքները, փոխանցում է tert.am-ը:
Ապրանքը վերադարձվել է ուղարկող երկրին: