Foto

Խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում» թեմայով

Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումները:
Լսումները նախաձեռնել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Լսումներին ներկա են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։