Foto

Արմեն Կոտոլյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման հարցերը

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը մայիսի 22-25-ը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են շուկայի վերահսկողությունը կարգավորող օրենսդրական բարեփոխումների և ԵՄ անդամ երկրների շուկայի վերահսկողության օրենսդրության ներդաշնակեցման մի շարք հարցեր։
Քննարկում է ծավալվել ԵՄ 765 դիրեկտիվայի վերաբերյալ։ Պանելային նիստի ընթացքում ներկայացվել է Սլովակիայի, Լեհաստանի և Բելգիայի փորձը։ Արմեն Կոտոլյանը ներկայացրել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնում իրականացված իրավական բարեփումները և անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ և բազմակողմ հետագա համագործակցության համար: