Foto

Էջմիածին քաղաքում մոտ 5000 քմ խոտածածկույթ է այրվել

Մայիսի 26-27-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ մոտ 500 քմ, Հույսի Ավան թաղամասում՝ մոտ 600 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 5000 քմ խոտածածկույթ, Նալբանդյան գյուղում՝ 700 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: