Foto

ԲՀԿ-ն կողմ է բացառապես օրինական ճանապարհով դատական համակարգի բարեփոխմանը

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դատական համակարգի առողջացմանն ու բարեփոխմանը կողմ է բացառապես օրինական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր դատական համակարգն ունի ոչ միայն բարեփոխման, այլ նաև հեղափոխական բարեփոխման խնդիր, որովհետև տարիներ շարունակ կայացվել են քաղաքական դատավճիռներ, տարիներ շարունակ կայացվել են վճիռներ, որոնք թելադրված են եղել նախագահականից կամ կառավարությունից, դրա վկայությունն են ՄԻԵԴ-ում կուտակված հայցերը: Ես, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը, միանշանակ պնդում եմ, որ՝ այո, դատական համակարգը պետք է առողջանա և բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության սահմաններում»,- ասաց Զոհրաբյանը: