Foto

Լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ. Աննա Վարդապետյան

Ազգային ժողովում ընթանում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ: Անցումային արդարադատության մասին զեկույցով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Պատասխանելով լյուստրացիայի մասին հարցին՝ Վարդապետյանը նշեց, որ դա ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ և չի ողջունվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չեն տալիս լյուստրացիա կիրառել: Փոխարենը, Վարդապետյանի խոսքով, աստիճանաբար ավելի կիրառել է դառնում վեթինգը, որն ավելի ընդունելի է դատավարական երաշխիքների ապահովման առումով: