Foto

Իտալիայում վթարված ավտոբուսում ՀՀ 8 քաղաքացի է եղել. ՀՀ դեսպանատուն

Իտալիայի Սիենա քաղաքի պրեֆեկտուրայից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

3-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Քաղաքացիներից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մեկը բուժզննություն է անցնում։

Ավելի վաղ հաղորդվել էր 5 վիրավորի մասին:

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում վթարված տուրիստական ավտոբուսում գտնվել է 60 զբոսաշրջիկ տարբեր երկրներից՝ Ղազախստանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից: