Foto

Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով դատավորների արտահերթ ժողով կգումարվի

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն՝ մայիսի 27-ին ժամը 16:00-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտից։